Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2779/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

02.09.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63 հոդված


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/2779/05/15 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 27.07.2015թ.
Հասցեատեր` Արտաշես Աղայան
Հասցե` Վրաստանի Հանրապետություն, Նինոծմինդա, գ. Փոկա

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` ՀՀ Ֆինանսների նախարարության ընդդեմ Արտաշես Աղայանի՝ Արտաշես Աղայանից 390.000ՀՀ դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջե բռնագանձելու և Արտաշես Աղայանին Մաքսային Միության Մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը, այն է` 21.03.2015 թվականի թիվ F-16962 մաքսային հայտարարագրով ՀՀ ներմուծված <> մակնիշի AA560MA պետհամարանիշի ավտոմեքենան ձևակերպել <<վերաարտահանում>> կամ օրենսգրքում նախատեսված կարգով և պայմաններով որևէ այլ ընթացակարգով կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 2015 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 10:30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես պատասխանող:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան



Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410447121

Էլ. փոստ`