Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3114/05/15 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

02.09.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63 հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/3114/05/15 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 27.07.2015թ.
Հասցեատեր` Սամվել Մաիլյան
Հասցե` Իսպանիա, ք. Ալիգանտե

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` ՀՀ ֆինանսների նախարարության ընդդեմ Սամվել Շավարշի Մաիլյանի՝ Սամվել Մաիլյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 235.578 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու և Սամվել Մաիլյանին Միության մաքսային օրենսգրքի 277-րդ և 281-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունը՝ 09.08.2014 թվականի թիվ F 65187 բեռնամաքսային հայտարարագրով ձևակերպված ավտոմեքենան վերահայտարարագրել այլ մաքսային ընթացակարգով, բացառությամբ <<մաքսային տարանցում>> մաքսային ընթացակարգի, կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 2015 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ին ` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես պատասխանող:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410447121

Էլ. փոստ`