Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7045/ 05/11 վարչական գործով դատական ծանուցագիր

03.11.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դատական նիստի ծանուցագիր
թիվ ՎԴ/7045/ 05/11 վարչական գործ

Սուրեն Ղազարյանին
/ ք. Երևան Չարենցի փող., ., 1-ին նրբ., 43 տ. /

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/7045/05/11 վարչական գործով ըստ հայցի՝ Ալվինա Գագիկի Գիշյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Սուրեն Ղազարյանի՝ Երևանի քաղաքապետի 28.12.1998 թիվ 1192 և 14.09.2011թ. թիվ 4228-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և դրանք վերացնելու, Երևանի քաղաքապետարանի գործողությունը, որն ուղղված է եղել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 14.04.1999թ. թիվ 0143303 վկայականում նշված 92 քմ. մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից հանելուն, ոչ իրավաչափ ճանաչելու, Երևանի քաղաքապետի 30.08.2011թ. թիվ 01/18/1-2-1093 վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու, և 09.03.1999 թվականի թիվ Փբ-231006/620 Երևանի քաղաքապետի և երրորդ անձ Սուրեն Ղաղարյանի միջև կնքված 92 քմ հողի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստը նշանակվել է 2015թ. դեկտեմբերի 08-ին, ժամը 10։30-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 326-րդ), ուստի խնդրում եմ նշված դատական նիստին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` լիազորությունները հավաստող և անձը հաստատող փաստաթղթերով։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՆԱՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /214

Էլ. փոստ`