Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1538/05/12 վարչական գործով, դատական ծանուցագիր

27.11.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 27 » նոյեմբերի 2015թ.
Թիվ ՎԴ/1538/05/12 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Ոռոգման ջուր օգտագործողների «Հովիկ» սպառողական ընկերությանը
Հասցեն` մ.Արմավիր, գ.Գետաշեն

ՀՀ վարչական դատարանի վարույթում է քննվում վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ոռոգման ջուր օգտագործողների «Հովիկ» սպառողական ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2016 թվականի փետրվարի 18-ին, ժամը` 12։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՄԱՅԻԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարենգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`