Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4605/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

14.12.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63 հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/4605/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_______________24.11.2015թ.

Հասցեատեր` Նաիրա Լազարի Բաղդասարյան
Հասցե` ք. Երևան, Շիրակի փ., 2Ա շ., բն.604

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նաիրա Լազարի Բաղդասարյանի և Սվետլանա Բաղդասարովայի, երրորդ անձ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության <<Հանրակացարաններ>> ՊՈԱԿ-ի՝ ՀՀ, ք. Երևան, Շիրակի փողոց թիվ 2ա շենքի 604 բնակարանի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքի 06.02.2013 թվականի պետական գրանցումն /թիվ 06022013-01-1887 պետական գրանցման վկայական/ անվավեր ճանաչելու /վերացնելու/ և որպես անվավերության հետևանք Երևանի քաղաքապետի 03.05.2013 թվականի թիվ 2258-Ա որոշումն անվավեր ճանչելու /վերացնելու/, Երևան համայնքի և Նաիրա Լազարի Բաղդասարյանի միջև 28.06.2013 թվականին կնքված հ. 4382 նվիրատվության պայմանագիրն և ՀՀ, ք. Երևան, Շիրակի փողոց թիվ 2ա շենքի 604 բնակարանի նկատմամբ Նաիրա Լազարի Բաղդասարյանի սեփականության իրավունքի 03.07.2013 թվականի պետական գրանցումն /թիվ 03072013-01-0117 պետական գրանցման վկայական/ անվավեր ճանաչելու, Նաիրա Բաղդասարյանին և Սվետլանա Բաղդասարովային ՀՀ, ք. Երևան, Շիրակի փողոց թիվ 2ա շենքի 604 բնակարանից վտարելու պահանջների մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 2016 թվականի փետրվարի 09-ին ժամը 10:15-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես պատասխանող:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



Դատավոր Հ. Այվազյանի գործավար Գ. Գրիգորյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`