Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11433/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

05.02.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրեսգիրք 63 հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/11433/05/13 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 01.12.2015թ.

Հասցեատեր` Արտեմ Բայրախտյան
Հասցե` ՌԴ, ք. Մոսկվա, Լենինսկի պ., 35 շ., բն. 25

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, երրորդ անձ` Էդգար Հենրիկի Պողոսյանի, Արտեմ Բայրախտարյանի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Արսեն Ստեփանյանի 2012 թվականի փետրվարի 4-ի թիվ Ո00140-47985/12 պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով դատաքննության նիստը հետաձգվել և նշանակվել է 2016 թվականի փետրվարի 08-ին ժամը 11:50-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք՝ որպես երրորդ անձ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 77 981450

Էլ. փոստ`