Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4846/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

29.04.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/4846/05/15 վարչական գործով

Ելից N- ԴԴ9- -------------------
29.04.2016թ.

<<Սաղ>> ՍՊԸ
/ք. Երևան, Հ. Հակոբյան 3/1/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սերգեյ Ռազմիկի Բաղդասարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` <<Սաղ>> ՍՊԸ` Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 3/1 հասցեի ինքնակամ շինությունը և դրանով զբացեցված հողատարածքն օրինականացնելու վերաբերյալ իր դիմումին Երևանի քաղաքապետարանի 14.06.2015թ. թիվ 04/Բ-1249 և 14.08.2015թ. թիվ 04/Բ-4756 գրություններով տրված մերժումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու և որպես հետևանք շինությունն օրինականացնելու մասին վարչական ակտը ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2016թ. հունիսի 01-ին ժամը՝ 15.00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 104։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ԲԵՋԱՆՅԱՆ





----------------------------------------------------------------------------------------------------------------

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89 հոդված

2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք 64 հոդված
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10-44-71-21-268

Էլ. փոստ`