Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7123/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

24.05.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/ 7123/05/15
Երրորդ անձ՝ Մկրտիչ Սամվելի Ավագյանին
հասցե` ք. Էջմիածին, Անդրանիկի փողոց, 58 տուն


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Բաբկեն Խուրշուդյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ ՙԵրևանի՚ տարածքային ստորաբաժանման՝ ք. Երևան, Շիրվանզադե փողոցի թիվ 15/32 շենքի թիվ 19 հասցեի բնակարանի նկատմամբ քաղաքացիներ Գայանե, Ռոզա, Գուրգեն Խուրշուդյանների, Սիլվարդ, Լիլիթ, Մկրտիչ, Սամվել Այվազյանների և Օֆիկ Գրիգորյանի անվամբ գույքի գրանցման 1-4 մատյանի թիվ 000116 գրանցման թերթում բաժնային սեփականության իրավունքի 17.05.2002 թվականին կատարված գրանցումները մասնակիª 8-րդ մասով, առ ոչինչ ճանաչելու և որպես իրավական հետևանք թիվ 4-9 մատյանի թիվ 000116 գրանցման թերթում հայցվորի անվամբ նշված հասցեի ամբողջ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Սույն վարչական գործով ընդգրկվել եք դատավարության մեջ որպես երրորդ անձ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը: Ուստի, առաջարկվում է նշված ժամկետում ներկայացնել դատարան և կողմերին ուղարկել այդ պատասխանը:
Միաժամանակ տեղեկանցնում ենք, որ սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 30.05.2016 թվականին` ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ N 325): Ուստի խնդրում եմ նշված դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայաչուցչի մասնակցության դեպքում` լիազորությունները հավաստող և անձը հաստատող փաստաթղթերով:



ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/218/

Էլ. փոստ`