Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0031/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

27.05.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0031/05/16 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2016թ.

Հասցեատեր՝ Աննա Ավագյան
Հասցե՝ Պերմի երկրամաս, ք. Պերմ, Բարամզինի փող., տուն 42, բն. 55-56

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կատյա Մնացի Ավագյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Մյասնիկ Սարգսի Ավագյան, Թամարա Սարգսի Ավագյան, Առաքել Սարգսի Ավագյան, Մարգարիտ Արարատի Ավետիսյան, Թաթուլ Ավագյան, Աննա Ավագյան և Կորյուն Սարգսի Ավագյան՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 24 շենքի 31 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը Մյասնիկ Սարգսի Ավագյանի, Մարգարիտ Արարատի Ավետիսյանի, Թաթուլ Մյասնիկի Ավագյանի և Աննա Մյասնիկի Ավագյանի մասով առոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2016 թվականի մայիսի 2-ի արձանագրային որոշմամբ սույն գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2016 թվականի մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ.Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված
1.Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու... դեպքերում դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալսանկցիաները. նախազգուշացում, ... դատական տուգանք, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումովհամապատասխանաբար գլխավոր դատախազին կամ փաստաբանական պալատ դիմել:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`