Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5911/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

27.05.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Արմեն Կուծանյանին
Հասցե` Արմավիրի մարզ,ք.Վաղարշապատ, Աբովյան փող.,տուն 36

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/5911/05/15 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության ընդդեմ Արմեն Կուծանյանի՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումար բռնագանձելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2016թ. հունիսի 23-ին, ժամը ` 12:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 102/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Լ. ՀԱԿՈԲՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 (261)

Էլ. փոստ`