Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2687/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

07.06.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Աշոտ Ավետիսյանին
/ք. Երևան, Լեո փողոց, տուն 7/8/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Մկրտիչ Գասպարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք Ռուբեն Սնգրյան, Աշոտ Ավետիսյան, Արմեն Ավետիսյանի` Երևանի քաղաքապետի 25.05.2011 թվականի թիվ 2114-Ա, 11.06.2011 թվականի թիվ 2964-Ա և 31.07.2012 թվականի թիվ 5578-Ա որոշումները և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը վերացնելու, ինչպես նաև վիճարկվող վարչական ակտերի հետևանքները վերացնելու, այն է` կադաստրային գործում փոփոխություն կատարելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և դրան համապատասխան թիվ 22082013-01-0207 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը փոփոխելու պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2016 թվականի հուլիսի 14-ին, ժամը` 12:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 319/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /217/

Էլ. փոստ`