Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4435/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

27.07.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/216/
Գործ N ՎԴ/4435/05/15
27-07-2016թ.

Երրորդ անձ <Լինարտիկո> ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա փ, 21շ, բն 42

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ թիվ ՎԴ/4435/05/15 վարչական գործով ըստ հայցի <Ջի+Փի Ինտեգրա Պոնսալթինգ Ս.Ա> ընկերության ընդդեմ ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, երրոդ անձ <Լինարտիկո> ՍՊԸ-ի՝ <Լինարտիկո> ՍՊԸ-ի լուծարման՝ գործողության դադարման պետական գրանցման մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ վարչական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2016 թվականի օգոստոսի 15-ին ժամը 12:30-ին ՀՀ վարչական դատարանում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 324 դատական նիստերի դահլիճ)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Դատավոր Կարեն Ավետիսյանի օգնական Տ. Կիրակոսյան

Հասցե` ՀՀ ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/216/

Էլ. փոստ`