Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2531/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

27.07.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Պատասխանող` ՙՍմարտ-տեխ՚ ՍՊԸ
տնօրեն Գագիկ Խաչատրյան,
ք.Երևան, Կարապետ Ուլնեցի 49, բն. 22,

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/2531/05/16 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ ՙՍմարտ-տեխ՚ ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Խաչատրյանի, ՙՍմարտ-տեխ՚ ՍՊ ընկերության` Գագիկ Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի 1.519.286 դրամ բռնագանձելու, ՙՍմարտ-տեխ՚ ՍՊ ընկերությանը Մաքսային Միության Մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը, այն է՝ 20.01.2012թ. թիվ C-576 մաքսային հայտարարագրով Հայաստանի Հանրապետություն ներմուծված 1 հատ էլ. ստորագրության գեներաց. կոդավ. և կարդացող CIPHER NET HSM 500 սարքը ՙվերաարտահանում՚ կամ օրենսգրքով նախատեսված կարգով և պայմաններով որևէ այլ մաքսային ընթացակարգով ձևակերպել պարտավորեցնելու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 12.09.2016թ., ժամը 12:50-ին :
Խնդրում եմ ապահովել Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 12.09.2016թ., ժամը 12:50-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 327):
Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատաքննությունը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10-447121 /220/

Էլ. փոստ`