Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2008/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

27.07.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Պատասխանող` Արկադի Գասպարյան,
ՌԴ, ք.Կրասնոկամսկ, Գայդարի 16/1,

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/2008/05/15 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Արկադի Գասպարյանի` Արկադի Գասպարյանից հօգուտ պետական բյուջեի 702.967 դրամ բռնագանձելու և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենայի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել պարտավորեցնելու պահանջների մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 16.09.2016թ., ժամը 12:00-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 16.09.2016թ., ժամը 12:00-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 327):


Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10-447121 /220/

Էլ. փոստ`