Թիվ ՎԴ/2670/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր
28.07.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/216/
Գործ N ՎԴ/2670/05/16
27-07- 2016թ.
Համլետ Խաչատրյանին
ք. Երևան, Նորք- Մարաշ, Նորքի 7 փ. 126 տ.
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի ՀՀ ոստիկանության <Ճանապարհային ոստիկանություն> ծառայության ընդդեմ Համլետ Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ վարչական գործը նշանակվել է դատաքննության 2016 թվականի սեպտեմբերի 07-ին ժամը 15:40-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 324 դատական նիստերի դահլիճ)։
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։
Դատավոր Կ. Ավետիսյանի օգնական` Տ. Կիրակոսյան
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447113/216/
Էլ. փոստ`