Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/2775/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

25.08.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/216/
Գործ N ՎԴ/2775/05/16
25-08-2016թ.

Լյովա Բաղդասարյանին
Ուկրանիա, Դոնեցկի մարզ, Շախտյորսկի շրջ., գ. Դուբովե
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի ՀՀ ԿԱ պետական եկանուտների կոմիտեի ընդդեմ Լյովա Բաղդասարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ վարչական գործով դատաքննությունը նշանակված է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 11:00-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 324 դատական նիստերի դահլիճ)։
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։



Դատավոր Կ. Ավետիսյանի օգնական` Տ. Կիրակոսյան

Հասցե` ՀՀ ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/216/

Էլ. փոստ`