Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0300/17/15 արբիտրաժային գործով դատական ծանուցագիր

26.08.2016

Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ. հա. ԵԿԴ/0300/17/15
ՙ01՚ հունիսի 2016թ

Թիվ 15-238/09/14 վճռով պարտապան՝
Մանուկ Մկրտչյանին
/ՀՀ, ք. Արտաշատ, Իսակովի 47ա շենք, բն.1/

ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ, տեղեկացվում են դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական նորմի պահանջները` Դուք ծանուցվում եք, որ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 10:05-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13) նշանակվել է դատական նիստ` ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲ ընկերության` Հայաստանի բանկերի միության ՙՖինանսական արբիտրաժ՚ հիմնարկի արբիտրաժային տրիբունալի 12.02.2015 թվականի թիվ 15-238/09/14 վճիռը պարտադիր ճանաչելու և դրա հիման վրա պատասխանողներ՝ Մանուկ Մկրտչյանի վերաբերյալ կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումը (միջնորդությունը) քննելու նպատակով:
Դուք` որպես ՀԲՄ ՙՖինանսական արբիտրաժ՚ հիմնարկի արբիտրաժային տրիբունալի կողմից 12.02.2015 թվականի թիվ 15-238/09/14 գործով հրապարակված վճռով պահանջատեր, հրավիրվում եք մասնակցելու վերոհիշյալ դատական նիստին, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը:
Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՙԴատական ակետրի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պահանջատիրոջ և պարտապանի չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`