Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/2542/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

02.09.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/219/
ՎԴ/2542/05/16

30-ը օգոստոսի, 2016թ
Տիկին Մայրանուշ Հալլաբյանին
ՀՀ, Երևան քաղաք, Սիլիկյան թաղ, թիվ 27 քոթեջ

Հարգելի տիկին Հալլաբյան
Վարչական գործով ըստ հայցի Անդրանիկ Ջանունցի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանª ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործերով հանձնաժողովի բնակարանների բաշխման համատեղ հանձնաժողովի նիստի 09.08.2013 թվականի թիվ 2 արձանագրության 2-րդ պարբերության առ ոչինչ լինելը ճանաչելու և Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասի թիվ 27 ազատված քոթեջը հայցվորի ընտանիքին տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Դուք ներգրավվել եք որպես երրորդ անձ:
Հայտնում եմ նաև, որ նշված գործը նշանակվել է դատաքննության 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 333 դատական նիստերի դահլիճ):
Կից ուղարկում եմ ՀՀ վարչական դատարանի 29.08.2016 թվականի որոշումներըª երրորդ անձ ներգրավելու մասինª 1 (մեկ) թերթից, վարչական գործը դատաքննության նշանակելու մասինª 2 (երկու) թերթից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն. ՙերրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից՚:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի հանաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հարգանքով`


ՀՀ վարչական դատարանի դատավոր
Կարեն Զարիկյան

Հասցե` ՀՀ ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113 /219/

Էլ. փոստ`