Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0738/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

21.10.2016

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Նազիկ Նազարյանին
/ք. Երևան, Նար-Դոսի 2-րդ նրբանցք, տուն 6/


Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Հայկ Սիմոնյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Նազիկ Նազարյանի` Երևանի քաղաքապետի 25.09.2008 թվականի թիվ 4308-Ա որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու, որպես հետևանք` Երևանի քաղաքապետի 16.12.2008 թվականի թիվ 6005-Ա որոշման 17-րդ կետը, 19.06.2009 թվականի թիվ 6288-Ա 7-րդ կետը, 10.05.2012 թվականի թիվ 3772-Ա որոշումը, 30.08.2012 թվականի թիվ 608-Ա որոշումը և 28.02.2013 թվականի թիվ 799-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2016 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը` 12:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 319/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 44-71-21/217/

Էլ. փոստ`