Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10444/05/21 վարչական գործով, դատական ծանուցագիր

01.12.2021

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

30.11.2021թ. ք.Երևան

Թիվ ՎԴ/10444/05/21 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Հնդկաստանի քաղաքացի Կուլդիպ Կումարին
Հասցեն` ք.Երևան, Սիլիկյան թաղ. 10 փող., 1/3

Դուք ծանուցվում եք, որպես պատասխանող, ներկայանալու թիվ ՎԴ/10444/05/21 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ընդդեմ Կուլդիպ Կումարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, կայանալիք դատական նիստին, որը տեղի կունենա դատավոր Ա.Դարբինյանի նախագահությամբ, 20.01.2022 թվականին, ժամը՝ 11:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն` ք.Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25):
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`