Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/12818/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

22.06.2022

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

22 հունիսի 2022թ.
Երրորդ անձ՝ Նաթելա Ռազմիկի Աբրահամյանին
/հասցե՝ ք. Երևան, Արաբկիր 49 փողոց, տ.11/

ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/12818/05/21 վարչական գործով ըստ հայցի Ջեմմա Հրանտի Աջեմյանի ընդդեմ Ոստիկանության, երրորդ անձինք՝ Նաթելա Ռազմիկի Աբրահամյան, Արթուր Արմենի Գրիգորյան՝ Ոստիկանությանը քաղաք Երևան, Արաբկիր, 49-րդ փողոց, տուն 11 հասցեում վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով երրորդ անձ Արթուր Արմենի Գրիգորյանը խնդրել է վերացնել կիրառված հայցի ապահովման միջոցը:
Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննության առնելու նպատակով 2022 թվականի հունիսի 30-ին ժամը 11:00-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 44-71-21-265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:




ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Մ. ԿՈՏՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 44-71-21-265/

Էլ. փոստ`