Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ2/0214/05/22 վարչական գործով

06.03.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0214/05/22 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2022թ.

Հասցեատեր՝ Դավիթ Մանուկյան
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Վարսեր
բնակավայր, 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, տուն 4

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կուլսուն Մանուկյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Լիաննա Գառնիկի Մանուկյան, Դավիթ Գառնիկի Մանուկյան, Անժելա Գառնիկի Ստեփանյան և Դանիել Դավիթի Ստեփանյան՝ անշարժ գույքի պետական գրանցման միասնական գրանցամատյանում 05-086-040-008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղում կատարելուն և Անժելա Ստեփանյանին ու Դանիել Ստեփանյանին սեփականատերերի ցանկից հանելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Վարչական գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի մարտի 13-ին, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`