թիվ ՎԴ6/0077/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր
22.03.2023
ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«22» մարտի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ6/0077/05/19 վարչական գործով
երրորդ անձ Գայանե Հովսեփյանին
/ք. Վանաձոր, Բաթումի 17/24/
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սերժիկ Ավետիքի Հովսեփյանի իրավահաջորդ Ռուդիկ Սերժիկի Հովսեփյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Գայանե Սերժիկի Հովսեփյան, Արմինե Սերժիկի Հովսեփյան` 27.02.2004թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը Գայանե Սերժիկի Հովսեփյանի և Արմինե Սերժիկի Հովսեփյանի մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2023թ. հուլիսի 04-ին՝ ժամը 15:00 -ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։
Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք
Հեռ..` +374-10-49-48-07
Էլ. փոստ`