Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/4013/05/20 վարչական գործով դատական խանուցագիր:

30.03.2023

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ՝ Ալիսա Համբարձումյանին
(ք. Երևան, Շենգավիթ, Շարուրի փ., 4 շենք, 6 բն.)



Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Մհեր Բագրատյանն ընդդեմ Երևանի նոտարական տարածքի նոտար Քրիստինե Արսենյանի, երրորդ անձիք՝ Ալիսա Համբարձումյան, Արմեն Մանուկյան, Սոնա Մանուկյան, Աստղիկ Մանուկյան՝ ժառանգության վկայագիր չտրամադրելու, հետևաբար նաև ժառանգության զանգվածի մեջ Մհեր Բագրատյանի հանդեպ Խաչիկ Մանուկյանի ունեցած պարտավորությունը չներառելու գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև Մհեր Բագրատյանի հանդեպ Խաչիկ Մանուկյանի ունեցած պարտավորությունը ժառանգներին տրվող ժառանգության վկայագրի մեջ ներառելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 11.04.2023 թվականին, ժամը 15:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`