Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ1/0157/05/17 վարչական գործով «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:

30.03.2023

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ1/0157/05/17

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«17» հունվարի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Միսակ Մարտիրոսյանի իրավահաջորդ Գենյա Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի, երրորդ անձ՝ Վոլոդյա Սիմոնյան՝ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի ավագանու 13.10.2011 թվականի թիվ 18 «Ա» և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 05.12.2011 թվականի թիվ 78 «Ա» որոշումներն ամբողջությամբ վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Միսակ Մարտիրոսյանի իրավահաջորդ Գենյա Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի, երրորդ անձ՝ Վոլոդյա Սիմոնյան՝ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի ավագանու 13.10.2011 թվականի թիվ 18 «Ա» և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 05.12.2011 թվականի թիվ 78 «Ա» որոշումներն ամբողջությամբ վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջների մասին:
Սույն գործով 21.11.2022 և 16.01.2023 թվականներին տեղի է ունեցել նախնական դատական նիստեր:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի Միսակ Մարտիրոսյանի իրավահաջորդ Գենյա Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի, երրորդ անձ՝ Վոլոդյա Սիմոնյան՝ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի ավագանու 13.10.2011 թվականի թիվ 18 «Ա» և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 05.12.2011 թվականի թիվ 78 «Ա» որոշումներն ամբողջությամբ վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջների մասին, նշանակել դատաքննության՝ 23.05.2023 թվականին, ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ














Երրորդ անձ՝ Վոլոդյա Սիմոնյանին
(Սյունիքի մարզ, գյուղ Տաթև, 17 փող., տ. 33)

Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 17.01.2023 թվականի «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`