Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/2516/05/19 վարչական գործով ծանուցագիր

31.03.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-___________
06.03.2023 թվական

Երրորդ անձ «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ին
ք.Երևան, Արին-Բերդի 5 փ., 4/5


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի հանձնարարությամբ տեղեկացնում եմ, որ թիվ ՎԴ/2516/05/19 վարչական գործով ըստ հայցի Գրիգոր Առաքելյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ «ԱԷՍ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ մասնակի՝ համադրվող 1404 քմ. մակերեսով հողամասի մասով, Երևանի քաղաքապետի թիվ 2490-Ա «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2014 թվականի հունիսի 23-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողներին հողամասեր տրամադրելու և հողամասերի օտարման պայմանագիր կնքելու մասին» որոշումը, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող թիվ 3273-Ա, թիվ 3559-Ա որոշումները, որպես անվավերության հետևանք՝ 24.07.2014թ. կնքված Թեյշեբանի փողոց հ. 6-ում գտնվող հողամասի առուվաճառքի թիվ 6118 պայմանագիրը (մասնակի՝ համադրվող 1404 քմ. մակերեսով հողամասի մասով) և 09.10.2014թ. «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրաբցումն (մասնակի՝ համադրվող 1404 քմ. Մակերեսով հողամասի մասով) անվավեր ճանաչելու պահանջի մասին, 23.02.2023 թվականին նշանակված դատական նիստը դատավորի չնախատեսված արձակուրդում գտնվելու պատճառով տեղափոխվել և նշանակվել է 03.04.2023 թվականին, ժամը 15։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`