Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/8366/05/16 վարչական գործով ծանուցագիր

31.03.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
63-րդ հոդված






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-___________
10.03.2023 թվական


Երրորդ անձ Տիգրան Ուստանյանին
ք. Երևան, Նուբարաշեն 10 փ., 12 տուն



ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ/8366/05/16 վարչական գործով ըստ հայցի Մարիաննա Ոսկանյանի ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք- Մարաշ բաժնի հարկադիր կատարող Արտակ Խանոյանի, երրորդ անձ Տիգրան Ուստանյանի՝ 21.01.2016 թվականի թիվ 01712064 կատարողական վարույթը հարուցելու և 10.11.2016 թվականի թիվ 01712064 կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նախնական դատական նիստը նշանակված է 04.04.2023 թվականին, ժամը 11։45-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`