Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/6/0057/05/21 վարչական գործով ծանուցագիր

31.03.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
63-րդ հոդված








ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. (+374 10) 49-48-19 (275)
ԴԴ-9-Ե-___________
27.10.2022 թվական
Երրորդ անձ Մարինե Ավետիսյանին
ք. Վանաձոր, Լազյան 18 շ․, 16 բն․
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մհեր Պետրոսյան) վարույթում գտնվող թիվ ՎԴ6/0057/05/21 վարչական գործով ըստ հայցի «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ Վանաձորի համայնքապետարանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Վանաձոր քաղաքային համայնքի «Վանաձորի Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի, Մարինե Ավետիսյանի, Մանյակ Վանյանի՝ Վանաձորի քաղաքապետի 13.06.2003 թվականի թիվ 455 որոշումը մասնակի առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանք Վանաձորի համայնքի և «Վանաձորի Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի միջև 23.06.2003 թվականին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագիրը, վարձակալության իրավունքի պետական գրանցումը, այնուհետև նաև «Վանաձորի Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը, «Վանաձորի Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի և Մարինե Ավետիսյանի միջև 08.12.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Մարինե Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Մարինե Ավետիսյանի և Մանյակ Վանյանի միջև 12.07.2018 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Մանյակ Վանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, դատաքննությունը նշանակված է 13.04.2023 թվականին, ժամը 15։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված լիազորագրով (այլ փաստաթղթով):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` (+37410) 49-48-19(275)

Էլ. փոստ`