Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/1528/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

18.04.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«18» ապրիլի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
Թիվ ՎԴ/1528/05/23 վարչական գործով
պատասխանող «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության
«Աստղիկ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի
բժիշկ-ռադիոլոգ Սերգեյ Արայի Օհանյանին
/ք. Երևան, Համո Սահյան 67/


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի ՀՀ լեզվի կոմիտեի ընդդեմ «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Սերգեյ Արայի Օհանյանի՝ պատասխանողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893 հոդվածով նախատեսված՝ գործավարությունը ոչ հայերեն վարելը զանցակազմին համապատասխանող արարք կատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2023թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00 -ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`