Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ2/0313/05/21 վարչական գործով

28.04.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
թիվ ՎԴ2/0313/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2023թ.

Հասցեատեր՝ Անհատ ձեռնարկատեր Ռուբեն Բաբայան
Հասցե՝ քաղաք Աբովյան, Երիտասարդական
փողոց, շենք 14, բնակարան 48

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի ՀՀ լեզվի կոմիտեի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռուբեն Նորիկի Բաբայանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով անհատ ձեռնարկատեր Ռուբեն Նորիկի Բաբայանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Դատարանի 2023 թվականի ապրիլի 6-ի արձանագրային որոշմամբ՝ գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի հուլիսի 25-ին, ժամը 12:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մաս

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`