Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր թիվ ՎԴ2/0066/05/21 վարչական գործով

28.04.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0066/05/21 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2023թ.

Հասցեատեր՝ Էդգար Ենգիբարյան
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք,
Կարեն Դեմիրճյան փողոց, տուն 27

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Անահիտ Վաչագանի Գրիգորյանի ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի, ՀՀ կադաստրի կոմիտեի և Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձ՝ Էդգար Վանիկի Ենգիբարյան՝ Էդգար Վանիկի Ենգիբարյանի վերաբերյալ Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ Էդգար Ենգիբարյանի անվամբ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղարքունիք, Կարեն Դեմիրճյան փողոց, տուն 27 հասցեում գտնվող անշարժ գույքի 05-025-0109-0044 կադաստրային ծածկագիրը կրող, 05-025-0114-0119 կադաստրային ծածկագիրը կրող և 05-025-0124-0005 կադաստրային ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները վերացնելու և Գավառի համայնքապետարանին՝ Լերմենտ Ենգիբարյանին (որպես ծխի գլուխ) իր անվամբ գրանցված և հաշվառված կամ սեփականաշնորհված անշարժ գույքերի վերաբերյալ քաղվածք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
<<Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին>> ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 2007 թվականի ապրիլի 1-ին) 4-րդ հոդվածի չորրորդ պարբերության համաձայն՝ հողամասերի հատկացման վերաբերյալ հարցերի լուծման համար կազմվում են հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային, շրջանային և տեղական հանձնաժողովներ: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից: Մյուս հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի <<<<Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին>> որոշման 4-րդ կետով սահմանվել է. <<Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի համար սահմանել երկամյա ժամկետ, սկսած 1991 թ. փետրվարի 20-ից:
Սահմանել, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովներն իրենց գործունեությունը դադարեցնում են այդ ժամկետը լրանալու պահից և իրավասությունն անցնում է պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդներին: (...)>>:
1995 հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային, շրջանային խորհուրդները և նրանց գործադիր մարմինները մինչև Սահմանադրությանը համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության ընդունումը շարունակում են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:
Նշված իրավանորմերի հիմքով Դատարանը գտել է, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների գործունեությունը դադարելու պահից վերջիններիս իրավասությունն անցել է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդին, որը հանդիսացել է պետական մարմին: Հետևաբար՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերից բխող իրավունքների և պարտավորությունների կրողը պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ կառավարության:
Վերոգրյալի հիման վրա Դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի արձանագրային որոշմամբ թիվ ՎԴ2/0066/05/21 վարչական գործով հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով ոչ պատշաճ պատասխանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքը փոխարինվել է պատշաճ պատասխանողով` Հայաստանի Հանրապետությունով՝ ի դեմս ՀՀ կառավարության:
Դատարանի 2023 թվականի ապրիլի 3-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2023 թվականի հուլիսի 27-ին, ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևան քաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Կից ուղարկվում է հայցապահանջի հստակեցման դիմումի պատճենը:

(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:
Առդիր դիմումի պատճենը՝ 1 թերթից:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան


ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`