Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8468/05/21 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Օֆելյա Մխիթարյան /ք. Երևան, Ռուբեն Սևակի փողոց 1 շենք, բն. 4/

28.04.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Օֆելյա Մխիթարյան՝ Կադաստրի կոմիտեի կողմից Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող բնակելի տան և հողամասի նկատմամբ Էռնեստ Քոչարյանի անվամբ 30.06.2004թ.-ին գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի թիվ 167 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 31-ին, ժամը 12:15-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`