Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ /5713/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

14.06.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Գրիգոր Սերգեյի Անդրեասյանին
/հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Խաչատրյան փողոց,
3-րդ նրբանցք, 29 տուն/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Հովհաննես Անդրեասյանի՝ ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետարանի /իրավահաջորդ՝ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնք/, երրորդ անձինք Գրիգոր Սերգեյի Անդրեասյան, Անահիտ Յաշայի Անդրեասյան, Մաքսիմ Գրիգորի Անդրեասյան և ՀՀ կադաստրի կոմիտե՝ 10.08.1995թ.-ի թիվ 10 արձանագրային որոշումը մասնակի՝ Գրիգոր Սերգեյի Անդրեասյանի, Անահիտ Յաշայի Անդրեասյանի և Մաքսիմ Գրիգորի Անդրեասյանի մասով և Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 26.04.1991թ.-ի թիվ 9 որոշումը մասնակի՝ Գրիգոր Սերգեյի Անդրեասյանի և Անահիտ Յաշայի Անդրեասյանի մասով, անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 10.08.1995թ.-ի թիվ 10 արձանագրային որոշման հիման վրա Գրիգոր Սերգեյի Անդրեասյանի, Անահիտ Յաշայի Անդրեասյանի և Մաքսիմ Գրիգորի Անդրեասյանի ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Խաչատրյան փողոց, 3-րդ նրբանցք, 29տան, 1/5-ական բաժինների /ընդհանուր 3/5 բաժին/ նկատմամբ և վերը նշված որոշումների հիման վրա Գրիգոր Սերգեյի Անդրեասյանի և Անահիտ Յաշայի Անդրեասյանի, 07-048-0085-0017 կադաստարային ծածկագիրը կրող հողամասի 1/4-ական բաժինների /ընդհանուր 2/4 բաժին/ նկատմամբ վերջիններիս անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 07-ին, ժամը 16:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 15 դատական նիստերի դահլիճում:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով/:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`