Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/0926/05/22 վվարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:

15.06.2023

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/0926/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«04» ապրիլի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի «ԼԵՍՕՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, երրորդ անձ` Հարություն Յափունջյան` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 20.01.2022 թվականին թիվ 0009 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի «ԼԵՍՕՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, երրորդ անձ` Հարություն Յափունջյան` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 20.01.2022 թվականին թիվ 0009 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասին:
Սույն գործով 04.04.2023 թվականին կայացել է նախնական դատական նիստ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի «ԼԵՍՕՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, երրորդ անձ` Հարություն Յափունջյան` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 20.01.2022 թվականին թիվ 0009 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 10.08.2023 թվականին, ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

















Երրորդ անձ՝ Հարություն Յափունջյանին
(ք. Երևան, Նոր Նորք, Գայի փող., շինություն 1 բն. 97)


Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 04.04.2023 թվականի «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`