թիվ ՎԴ/0521/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր
22.06.2023
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
22 հունիսի 2023թ.
Երրորդ անձ՝ Սարգիս Ավետիսի Հանեյանին
/հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ռ. Մելիքյան փողոց, 50 տուն/
ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/0521/05/21 վարչական գործով ըստ հայցի Սամվել Բյուզանդի Բոյաջյանի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք Խաչիկ Սերոբի Հանեյան, Հայկ Խաչիկի Հանեյան և Սարգիս Ավետիսի Հանեյան՝ 16.06.2005 թվականի թիվ 01-007-4-89 մատյանի 124 համարի տակ Խաչիկ Հանեյանի անվամբ կատարված պետական գրանցումը մասնակի առոչինչ ճանաչելու պահանջի մասին, Դուք, որպես երրորդ անձ, տեղեկացվում եք 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 12:30-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 5 դատական նիստերի դահլիճ, հեռախոս՝ +(37410) 49-48-07/265/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՔՈՉԱՐՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` +(37410) 49-48-07/265/
Էլ. փոստ`