Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/0564/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

26.06.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«26» հունիսի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/0564/05/21 վարչական գործով
երրորդ անձ «Աշտարակ Ձու» ՍՊ ընկերությանը
/Արագածոտնի մարզ, գ. Աղձք /

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «ԼՈՒՍԱԿԵՐՏԻ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, երրորդ անձինք` «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ ընկերություն, «Լուսակերտ» ՍՊ ընկերություն, «Աշտարակ Ձու» ՍՊ ընկերություն, «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲ ընկերություն, «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերություն` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 15.12.2020թ. թիվ 368-Ա որոշումը՝ հայցվորի մասով անվավեր ճանաչելու /վերացնելու/ պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023թ. հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։




Դատավոր Ել. Առաքելյանի օգնական Թ. Նահապետյան



Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`