Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/8157/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

04.07.2023

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Մարինե Սարգսյանին
(ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք,
գյուղ Մուսալեռ, Տիգրան Անդրեասյան փող., տուն 6)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ըստ հայցի Տաթև Միսակյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի, երրորդ անձ՝ Մարինե Սարգսյան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի 25.10.2022 թվականի թիվ 2934-Ա հրամանն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ ՓՀ-3.1-19) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 28.10.2022 թվականի թիվ 10 որոշումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասանագետի (ծածկագիր՝ ՓՀ-3.1-19) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 19.10.2022 թվականի թիվ 5 որոշումն ուժի մեջ թողնելու և այդ որոշման հիման վրա Տաթև Միսակյանին 19.10.2022 թվականից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասանագետի (ծածկագիր՝ ՓՀ-3.1-19) թափուր պաշտոնում աշխատանքի ընդունված համարելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 24.01.2024 թվականի ժամը 10:55-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /271/

Էլ. փոստ`