Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/4057/05/23 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Տաթևի Թամրազյանին /ք. Երևան, Չարենցի փողոց, տուն 155/

07.07.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Արա Բաղդասարյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Արմինե Մալյան, Արմենուհի Թամրազյան, Հռիփսիմե Թամրազյան, Տաթևիկ Թամրազյան, Նարինե Հակոբյան, «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, «ՎԻ ԱՐ ԱԳՐՈ» ՍՊԸ և Իգոր Խուդաբաշև՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի, Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքը 15.12.2016 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը, Երևան քաղաքի Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքի 09.06.2017 թվականի էլեկտրոնային աճուրդը, հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 09.06. 2018 թվականի թիվ q00160283-17/01 արձանագրությունն առոչինչ ճանաչելու, Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքի էլեկտրոնային աճուրդն անցկացնելուն ուղղված գործողո ւթյունները և ցուցաբերած անգործությունն առոչինչ կամ ոչ իրավաչափ ճանաչելու և, որպես հետևանք, 09.06.2017 թվականին հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակից՝ Իգոր Խուդաբաշևի միջև 14.06.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 06-ին, ժամը՝ 11:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`