Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր Հայցվոր Լևոն Քոչինյանին

20.07.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր Լևոն Քոչինյանին
/ք. Երևան, Էրեբունի, Աթոյան անց. 2/1/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` նախնական դատական նիստի՝ թիվ ՎԴ/8817/05/21 վարչական գործով ըստ հայցի Լևոն Քոչինյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի՝ 22.03.2021 թվականի թիվ 009/33/12 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 12:20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:
Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին:
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`