Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր

20.07.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Տատյանա Գրինչենկոյի
/ք. Երևան, Մանուշյան 68/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` նախնական դատական նիստի՝ թիվ ՎԴ/0993/05/22 վարչական գործով ըստ հայցի Տատյանա Գրինչենկոյի ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության Արևելյան մաքսատուն վարչության պետի ժ/պ Գ.Բաչկալյանի՝ 27.12.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 372/6 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք` վերադասությամբ ընդունված 07.02.2022 թվականի բողոքը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 11:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:
Ծանոթություն. Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
- Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին:
- Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`