Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ6/0100/05/20 վարչական գործով

05.09.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«18» օգոստոսի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ6/0100/05/20 վարչական գործով
երրորդ անձ Շալիկո Բաղդասարյանին
/ Լոռու մարզ, գ. Լեռնավան, 1-ին փ., տնակ 20/
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կարեն Շալիկոյի Բաղդասարյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի, երրորդ անձինք` ՀՀ քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների /բնակելի տների/ հատկացման հարցերով հանձնաժողով, ՀՀ Լոռու մարզպետարան, Զոյրա Սամսոնի Բաղդասարյան, Նարինե Դավիդի Գրիգորյան, Շալիկո Կարենի Բաղդասարյան, Դիաննա Կարենի Բաղդասարյան` ՀՀ Լոռու մարզի Լեռնավան համայնքի ղեկավարի կողմից 2008թ. դեկտեմբերի ամսվա ընթացքում /կապված առանց պատշաճ վարչարարության և ընդունված վարչական ակտի հայցվորի ընտանիքին հաշվառումից հանելու և դեկտեմբերի 15-ի հերթացուցակում չհաշվառելու հետ/ ցուցաբերած անգործությունը /կամ գործողությունները/ ոչ իրավաչափ ճանաչելու, Լեռնավան համայնքի ղեկավարի 04.05.2020թ. թիվ 13 որոշումն անվավեր ճանաչելու, հայցվորի ընտանիքին Լեռնավան համայնքի՝ աղետի հետևանքով անօթևան մնացած անձանց հերթացուցակում հաշվառման վերցնելու մասին բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջների մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024թ. փետրվարի 13-ին՝ ժամը 16:20 -ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
/Անհրաժեշտ է ներկայանալ անձինքը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`