Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/9872/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

12.09.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Ֆելիքս Սարգսյանին
(ք. Երևան, Կիևյան փող., 11շ., 4բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Վահան Բաղդասարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի, երրորդ անձ՝ Ֆելիքս Սարգսյան՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 17.06.2021 թվականին տրված թիվ 51 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 06.02.2024 թվականի ժամը 10:55-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`