Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12476/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

19.09.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գործ թիվ ՎԴ/12476/05/21
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
‹‹20›› հուլիսի 2023թ. ք. Երևան
Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝
նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի,
քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի,


քննելով թիվ ՎԴ/12476/05/21 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Ա/Ձ Արմենուհի Ղազարյանի՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 30.09.2021թ.-ի թիվ 3102281 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի 19.11.2021թ.-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
10.05.2022 և 20.07.2023թթ.-ին գործով կայացել են նախնական դատական նիստեր:
‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››:
Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Թիվ ՎԴ/12476/05/21 վարչական գործն ըստ հայցի Ա/Ձ Արմենուհի Ղազարյանի՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 30.09.2021թ.-ի թիվ 3102281 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի մարտի 12-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`