Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. 494819 /229/ ԴԴ - 9 ________ 12.09.2023թ. Երրորդ անձ՝ Հայկ Բադալյանին, ք. Երևան, Քանաքեռ 1 փող․, տուն 5

27.09.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ` թիվ ՎԴ/3986/05/22 վարչական գործով ըստ հայցի Եղիսաբերտ Արտավազդի Աբաջյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանին օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը, այն է՝ Եղիսաբերտ Արտավազդի Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Քանաքեռ 1-ին փողոց, թիվ 5/1 հասցեում գտնվող բնակելի տանը կից 76.2 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված շինության (որից 12 քմ մակերեսը՝ հասարակական, իսկ 64.2 քմ մակերեսը՝ բնակելի նշանակության) օրինականացման մասին որոշում տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով դատական նիստը հրավիրված էր 20․09.2023թ.՝ ժամը 10։20-ին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Ռ․ Ազրոյանը 20․09․2023թ․ ՀՀ Կառավարման ակադեմիայում դասախոսելու է, ուստի վերոնշյալ դատական նիստը տեղափոխվում է 28․09․2023թ․՝ ժամը 10։20-ին, ք․Երևան,Գ.Նժդեհի փող․ 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ N 10:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Ծանոթագրություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



Դատավոր Ռ. Ազրոյանի օգնական Հասմիկ Աճեմյան

Հասցե` ք.Երևան. Գ.Նժդեհի 23

Հեռ..` (+374) 49-48-19 (229)

Էլ. փոստ`