Թիվ ՎԴ/4363/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր
27.09.2023
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ` թիվ ՎԴ/4363/05/23 վարչական գործով ըստ հայցի Երևան քաղաքի դատախազության ընդդեմ Երևան քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Եղիշե Գույումջյանի՝ Երևանի քաղաքապետի 28.03.2003թ. թիվ 614-Ա որոշումը, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետի ու Եղիշե Գույումջյանի միջև 04.04.2003թ. կնքված հողամասի ուղղակի վաճառքի թիվ 110/2ԳԱ պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում վերջինիս անվամբ 16.04.2003թ. կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջների մասին։
Վերոհիշյալ գործով դատական նիստը հրավիրված է 22․11.2023թ.՝ ժամը 11։00-ին, ք. Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 1-ին հարկ, նիստերի դահլիճ N 1:
Ծանոթագրություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավոր Ռ. Ազրոյանի օգնական Հասմիկ Աճեմյան
Հասցե` ք.Երևան. Գ.Նժդեհի 23
Հեռ..` (+374) 49-48-19 (229)
Էլ. փոստ`