Թիվ ՎԴ/9446/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր
02.11.2023
Չարենցի փողոց, տուն 121/1)
Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես հայցվոր ըստ հայցի Անտոն Տերհոհանսյանի ընդդեմ Ոստիկանության Արաբկիրի բաժնի, երրորդ անձ՝ «Մելլաթ բանկ» ՓԲԸ՝ Երևան քաղաքի Սևաստոպոլյան փողոցի 39 շենքի թիվ 6 հասցեից հայցվորին որպես ներխուժող վտարելու գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 13.02.2024 թվականի ժամը 10:50-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 494807 /271/
Էլ. փոստ`