Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. 447121 /229/ ԴԴ - 9 ________ 24.10.2023թ. Երրորդ անձ՝ Նաիրա Հայրապետյանին

17.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
(ԶՆՆՈՒՄԸ ՏԵՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ)

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/1075/05/22 վարչական գործն ըստ հայցի Սերգեյ Գագիկի Սանթրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի,երրորդ անձինք՝ Գագիկ Ղազարյանի, Արփի Խալաթյանի, Նաիրա Հայրապետյանի, Վարդգես Վարդանյանի՝ Երևանի քաղաքապետարանին բարենպաստ վարչական ակտ՝ ք. Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի հասցեում 0.09987 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին:
24.10.2023թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Դատարանը արձանագրային որոշմամբ որոշեց դատարանի նախաձեռնությամբ կատարել տեղազննություն։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու ունակ) հատկանիշները հետազոտելու և բացահայտելու նպատակով` զննման օբյեկտը դատավորի նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են ներգրավվել նաև փորձագետներ և վկաներ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ զննումը, որպես կանոն, կատարվում է դատարանում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա զննումը դատարանը կատարում է տեղում։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը։ Զննումը տեղում կատարելիս զննման ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցները ծանուցվում են, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ զննման օբյեկտը է հանդիսանում անշարժ գույք, ուստի թիվ ՎԴ/1075/05/22 վարչական գործով զննումը պետք է իրականացվի տեղում:
Վերոհիշյալ գործով դատական նիստը նշանակված է 20.11.2023թ.՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ N 10, որից հետո դատական նիստը կշարունակվի ք․ երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի հասցեում ԱՅԲ դպրոցի հարևանությամբ։




ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶՐՈՅԱՆ

Հասցե` ք.Երևան. Գ.Նժդեհի 23

Հեռ..` (+374) 49-48-19 (229)

Էլ. փոստ`