Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/7952/05/23 Հայցվոր՝ Վահագն Սարգսյանին /ք. Երևան, Բաշինջաղյան փող., շենք 189, բն. 14/ 18.10.2023 թվական

28.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /այսուհետ նաև՝ Դատարան/, նախագահությամբ Արմեն Ներսիսյանի, ծանոթանալով Վահագն Սուրենի Սարգսյանի կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին.

ՊԱՐԶԵՑ

Վահագն Սուրենի Սարգսյանի կողմից 10.10.2023 թվականին՝ հայցադիմում է ստացվել Դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությանը ՀՀ կառավարության՝ 25.06.2015թ. N 708-Ա որոշմամբ սահմանված կարգով ԲՄՎ-325 մակնիշի 65OU343 հաշվառման համարանիշի /նույնականացման համար՝ WBAAA110703541953, հաշվառման վկայագիր՝ SD 002164/ տրանսպորտային միջոցի նկատմամբ խոտանման գործողությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Ներսիսյանի աշխատակազմին է հանձնվել 11.10.2023թ.:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը, Դատարանը գտնում է, որ դրանք ներկայացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետևաբար` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը պետք է ընդունել վարույթ։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենգրքի 5-րդ հոդվածով, 28-րդ հոդված 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով՝ գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար Դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունից պահանջել Դատարան ներկայացնել հայցվորի դիմումի առնչությամբ առկա վարչական վարույթի նյութերը։
Միաժամանակ Դատարանը գտնում է, որ սույն գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով պետք է գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 28-րդ, 73-րդ, 74-րդ, 77-րդ, 78-րդ, 89-րդ, 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով, Դատարանը`

ՈՐՈՇԵՑ

1. Վահագն Սուրենի Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությանը ՀՀ կառավարության՝ 25.06.2015թ. N 708-Ա որոշմամբ սահմանված կարգով ԲՄՎ-325 մակնիշի 65OU343 հաշվառման համարանիշի նույնականացման համար՝ WBAAA110703541953, հաշվառման վկայագիր՝ SD 002164/ տրանսպորտային միջոցի նկատմամբ խոտանման գործողությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունից պահանջել որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Դատարան ներկայացնել հայցվորի դիմումի առնչությամբ առկա վարչական վարույթի նյութերը:
3. Սույն վարչական գործը նախապատրաստել դատաքննության և կողմերին հրավիրել նախնական դատական նիստի 2024 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք.Երևան, Գ. Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:

Որոշումը՝ ապացույց պահանջելու մասով կամովին չկատարելու դեպքում ենթակա է կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`