Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր Թիվ ՎԴ2/0231/05/23 վարչական գործով

29.11.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0231/05/23 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2023թ.

Հասցեատեր՝ Արաիկ Սարգսյան
Հասցե՝ քաղաք Երևան, Ավան-Առինջ 1 միկրոշրջան,
1/8 շենք, բնակարան 33

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան (Սևան քաղաքի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Չարենցավան համայնքի ղեկավարի, երրորդ անձ՝ Արաիկ Վաչիկի Սարգսյան՝ Չարենցավան համայնքի ղեկավարի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 626 որոշումը և որպես հետևանք՝ ՀՀ կադաստրի կոմիտեում Արաիկ Վաչիկի Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանքաղաքի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:

Դատավոր Ա. Մկրտչյանի գործավար՝ Ա․ Խաչատրյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված

Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի կամ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:






Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`