ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. 494819 /229/ ԴԴ - 9 ________ 22.11.2023թ. Երրորդ անձ՝ Եղիշե Գույումջյանին Եգիշ Կուիումջյան, ք․ Երևան, Նալբանդյան փ․ 50-52
01.12.2023
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/4363/05/23 վարչական գործով 22․11․2023թ․ «Ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին» որոշումը՝ 2 թերթից։
Միաժամանակ Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ` թիվ ՎԴ/4363/05/23 վարչական գործով ըստ հայցի Երևան քաղաքի դատախազության ընդդեմ Հայաստանի հնարապետություն՝ ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձինք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Եղիշե Գույումջյանի՝ Երևանի քաղաքապետի 28.03.2003թ. թիվ 614-Ա որոշումը, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետի ու Եղիշե Գույումջյանի միջև 04.04.2003թ. կնքված հողամասի ուղղակի վաճառքի թիվ 110/2ԳԱ պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում վերջինիս անվամբ 16.04.2003թ. կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջների մասին։
Վերոհիշյալ գործով դատական նիստը հրավիրված է 24․01.2024թ.՝ ժամը 15։00-ին, ք. Երևան, Գ.Նժդեհի փող. 23, 1-ին հարկ, նիստերի դահլիճ N 10:
Ծանոթագրություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատավոր Ռ. Ազրոյանի օգնական Հասմիկ Աճեմյան
Հասցե` ք.Երևան. Գ.Նժդեհի 23
Հեռ..` (+374) 49-48-19 (229)
Էլ. փոստ`